Սիրիայում ամերիկյան «TOW» տեսակի հրթիռներ և իսրայելական սննդի կապոցներ են հայտնաբերվել
Սիրիայի բանակը տեղեկացրել է Սիրիայի հարավային Դարաա քաղաքում ամերիկյան «TOW» տեսակի հրթիռների և իսրայելական սննդի կապոցների հայտնաբերման մասին:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Սիրիայի բանակը կիրակի օրը հայտարարեց, որ հայտնաբերված հրթիռները պատկանում են «Սպիտակ սաղավարտակիրներ» կոչվող խմբին:
«Սպիտակ սաղավարտակիրներ» կոչվող խումբն ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ֆինանսական աջակցությամբ 2013 թվականին ստեղծվեց Թուրքիայում: Այս խումբն իր աշխատանքը կենտրոնացրել է Սիրիայում ահաբեկիչների գրավման տակ գտնվող տարածքներում:
Սիրիայում ահաբեկիչների ճիրաններից ազատված տարածքներում բանակի կողմից հայտնաբերված շատ փաստաթղթեր ապացուցում են, որ «Սպիտակ սաղավարտակիրներ» խմբի տարրերը հող են նախապատրաստել Թահրիր-ալ-Շամ (Ջեբհաթ-ալ-Նուսրա) խմբի կողմից սիրիացի խաղաղ քաղաքացիների դեմ քիմիական սպառազինության օգտագործման համար:
Սիրիայի բանակի հայտարարության համաձայն իսրայելական սննդի կապոցները հայտնաբերվել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ճիրաններից ազատված տարածքներում:
Սիրիայի բանակն ավելի վաղ այդ երկրի տարածքում հայտնաբերել էր Իսրայելի ու արևմտյան երկրների, այդ թվում ԱՄՆ-ի արտադրության զենքի ու զինամթերքի մի քանի պահեստներ: