Սիրիայում ամերիկյան «TOW» տեսակի հրթիռներ և իսրայելական սննդի կապոցներ են հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96219-Սիրիայում_ամերիկյան_tow_տեսակի_հրթիռներ_և_իսրայելական_սննդի_կապոցներ_են_հայտնաբերվել
Սիրիայի բանակը տեղեկացրել է Սիրիայի հարավային Դարաա քաղաքում ամերիկյան «TOW» տեսակի հրթիռների և իսրայելական սննդի կապոցների հայտնաբերման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2018 00:04 Asia/Tehran
  • Սիրիայում ամերիկյան «TOW» տեսակի հրթիռներ և իսրայելական սննդի կապոցներ են հայտնաբերվել

Սիրիայի բանակը տեղեկացրել է Սիրիայի հարավային Դարաա քաղաքում ամերիկյան «TOW» տեսակի հրթիռների և իսրայելական սննդի կապոցների հայտնաբերման մասին:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Սիրիայի բանակը կիրակի օրը հայտարարեց, որ հայտնաբերված հրթիռները պատկանում են «Սպիտակ սաղավարտակիրներ» կոչվող խմբին:

«Սպիտակ սաղավարտակիրներ» կոչվող խումբն ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ֆինանսական աջակցությամբ 2013 թվականին ստեղծվեց Թուրքիայում: Այս խումբն իր աշխատանքը կենտրոնացրել է Սիրիայում ահաբեկիչների գրավման տակ գտնվող տարածքներում:

Սիրիայում ահաբեկիչների ճիրաններից ազատված տարածքներում բանակի կողմից հայտնաբերված շատ փաստաթղթեր ապացուցում են, որ «Սպիտակ սաղավարտակիրներ» խմբի տարրերը հող են նախապատրաստել Թահրիր-ալ-Շամ (Ջեբհաթ-ալ-Նուսրա) խմբի կողմից սիրիացի խաղաղ քաղաքացիների դեմ քիմիական սպառազինության օգտագործման համար:

Սիրիայի բանակի հայտարարության համաձայն իսրայելական սննդի կապոցները հայտնաբերվել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ճիրաններից ազատված տարածքներում:

Սիրիայի բանակն ավելի վաղ այդ երկրի տարածքում հայտնաբերել էր Իսրայելի ու արևմտյան երկրների, այդ թվում ԱՄՆ-ի արտադրության զենքի ու զինամթերքի  մի քանի պահեստներ: