Սիոնիստական ռեժիմը նահանջել է Սիրիայի օրինական կառավարության նկատմամբ որդեգրած իր դիրքորոշումից
Բռնագրավյալ Գոլանի սահմանը Սիրիայի բանակի ու Դիմադրության ուժերի վերահսկողության տակ անցնելուց հետո, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը նահանջել է Սիրիայի օրինական կառավարության տապալման կապակցությամբ որդեգրած իր դիրքորոշումից:
Ինչպես հաղորդում է Ալ-Ալամ հեռուստաընկերությունը, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանն այսօր այցելելով բռնագրավյալ Պաղեստինի հյուսիսում գտնվող օդուժի ռազմաբազան, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին համարել է այդ երկրում ճգնաժամի հաղթողը: Նա ասել է.«Իսրայելի կարծիքով Սիրիայում վերականգնվում է նախապատերազմյան վիճակը, և այս հարցում մեկ պատասխանատու անձնավորություն կա»:
Այդ արտահայտությունները կատարվում են այն դեպքում,երբ Սիոնիստական ռեժիմի տարբեր պաշտոնատարներ ավելի վաղ խոսել էին այդ երկրում Բաշար Ասադի իշխանության ղեկից հեռանալու մասին,բայց անցած օրերի ընթացքում բռնագրավյալ Գոլանի սահմանը Սիրիայի բանակի ու Դիմադրության ուժերի վերահսկողության տակ անցնելուց հետո, Թելավիվը նահանջել է իր նախկին դիրքերից: