Դիմադրության ճակատի 220 հրթիռներ թիրախ են դարձրել սիոնիստաբնակ ավանները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96646-Դիմադրության_ճակատի_220_հրթիռներ_թիրախ_են_դարձրել_սիոնիստաբնակ_ավանները
Հակադարձելով Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի ավիահարձակումներին չորեքշաբթի գիշեր Պաղեստինի դիմադրության ուժերը առնվազն 220 հրթիռ են արձակել Պաղեստինի հարավում գտնվող սիոնիստաբնակ ավանների ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2018 08:12 Asia/Tehran
  • Դիմադրության ճակատի 220 հրթիռներ թիրախ են դարձրել սիոնիստաբնակ ավանները

Հակադարձելով Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի ավիահարձակումներին չորեքշաբթի գիշեր Պաղեստինի դիմադրության ուժերը առնվազն 220 հրթիռ են արձակել Պաղեստինի հարավում գտնվող սիոնիստաբնակ ավանների ուղղությամբ:

Հինգշաբթի, Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, սիոնիստաբնակ ավանների ուղղությամբ Գազայի գոտուց արձակված տասնյակ ականների ու հրթիռների հետևանքով վիրավորվել է 11 սիոնիստ ու տասնյակ ուրիշներ էլ վախից դիմել են բժշկական կենտրոններ:

Հակազդելով Գազայի գոտում լարվածությունների խստացմանը ՀԱՄԱՍ շարժման զինված գումարտակները հայտարարել են. «Հակադարձելով Սիոնիստ ագրեսորների վերջին հարձակումներին դիմադրության ճակատը հրթիռային հարձակման է ենթարկել նրանց դիրքերը»:

Մյուս կողմից Սիոնիստական ռեժիմի կործանիչները Գազայի հարավային շրջանների ուղղությամբ խստացրել են իրենց հարձակումները և այսօր հերթական անգամ ռմբակոծել են Գազայի հյուսիս-արևմտյան «Ալ-Ռանթիսի» և Գազայի հյուսիսային «Ալ-Յերմուկ» և «Ասքալան» շրջանները:

Երեքշաբթի և չորեքշաբթի օրերը Սիոնիստական ռեժիմի կործանիչները բազմիցս հրթիռակոծել Գազայի հատվածը, ինչի հետևանքով նահատակվել է 3 պաղեստինցի և վիրավորվել են մի քանի ուրիշներ: