ՀԱՄԱՍ-ն ընդգծեց «Վերադարձի իրավունք» երթը շարունակվելու անհրաժեշտությունը
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ի խոսնակն ընդգծեց. «Մինչև բոլոր նպատակների իրագործումը և Գազայի շրջափակմանը վերջ տրվելը Պաղեստինի ժողովուրդը կշարունակի «Վերադարձի իրավունք» մեծ երթը»:
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Ղասեմն ուրբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց. «Գազայի բնակիչներն այսօր կրկին մեկնելու են սահմանային տարածքներ և երթին մասնակցելով պայքարելու են թշնամու դեմ»:
«Պաղեստինի ժողովուրդն օժտված է պայքարի հզոր ոգով և մինչև ազատության ու անկախության իրագործում կշարունակի տարբեր միջոցներով տարվող իր պայքարը»,-հավելեց ՀԱՄԱՍ-ի խոսնակը:
«Վերադարձի իրավունքի և Գազայի շրջափակումը փշրելու» մեծ երթի կազմակերպիչ ազգային խումբը կոչ հրապարակելով Պաղեստինի ժողովրդին հրավիրեց խուռներամ շարքերով մասնակցել ուրբաթ օրը զավթված տարածքների հետ Գազայի սահմանային տարածքում կազմակերպվելիք երթին: Երթը կազմակերպվելու է «Ազատության ու կյանքի ուրբաթ» նշանաբանով:
Գազայի հատվածում երթը սկսվել է անցած մարտի 30-ից և մինչ այսօր այս երթերի ընթացքում նահատակվել են ավելի քան 150 և վիրավորվել շուրջ 18000 պաղեստինցիներ: