Ահաբեկիչների ձախողումը Սիրիայի Սովայդա անապատում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96876-Ահաբեկիչների_ձախողումը_Սիրիայի_Սովայդա_անապատում
Սիրիայի բանակային ուժերը տապալել են Սիրիայի հարավային Սովայդա անապատի Ալսաֆայի բարձրունքներում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կազմակերպած հարձակումը:
(last modified 2026-02-09T01:26:00+00:00 )
Օգոստոս 15, 2018 07:11 Asia/Tehran
  • Ահաբեկիչների ձախողումը Սիրիայի Սովայդա անապատում

Սիրիայի բանակային ուժերը տապալել են Սիրիայի հարավային Սովայդա անապատի Ալսաֆայի բարձրունքներում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կազմակերպած հարձակումը:

«Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի բանակային ու ժողովրդական ուժերին հաջողվել է իրենց ձեռքն առնել Ալսաֆայի հյուսիս-արևմտյան Օմ-Մարդեխ շրջանի վերահսկողությունը՝ նեղացնելով ԻԼԻՊ-ի պաշարման օղակը:

Ալսաֆայի բարձրունքների հարավ-արևմտայն աջանցքում Սիրիայի բանակը թիրախավորել է ահաբեկիչների դիրքերը , որից հետո աչնչացվել է ահաբեկիչներին պատկանող մի մեքենա: Սպանվել են հինգ ահաբեկիչներ, նրանցից մեկը ձերբակալվել է:

Սովայդայի անապատում Ալ-Ռահիբայում Սիրիայի բանակային դիրքերի վրա ԻԼԻՊ-ի հարձակումները դիմագրավելու օպերացիայի ժամանակ սպանվել է տասը ահաբեկիչ:

Սիրիական կործանիչները ռմբակոծել են Ալսաֆայի մոտակայքում գտնվող Ալբարաքում ԻԼԻՊ-ի դիրքերը: