Սաուդացիները 100 միլիոն դոլար օգնություն են ցուցաբերել Սիրիայի դեմ ոտնձգողներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96971-Սաուդացիները_100_միլիոն_դոլար_օգնություն_են_ցուցաբերել_Սիրիայի_դեմ_ոտնձգողներին
Սաուդյան Արաբիան 100 միլիոն դոլար ֆինանսական օգնություն է ցուցաբերել Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած ԻԼԻՊ-ի դեմ այսպես կոչված պայքարի միջազգային կոալիցիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2018 08:57 Asia/Tehran
  • Սաուդացիները 100 միլիոն դոլար օգնություն են ցուցաբերել Սիրիայի դեմ ոտնձգողներին

Սաուդյան Արաբիան 100 միլիոն դոլար ֆինանսական օգնություն է ցուցաբերել Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած ԻԼԻՊ-ի դեմ այսպես կոչված պայքարի միջազգային կոալիցիային:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայում ճգնաժամ սկսվելուց մինչ այսօր Սաուդան Արաբիան աջակցություն է ցուցաբերել Սիրիայի ընդդիմության կամ ահաբեկչական խմբավորումներին:

2014թ. ի վեր, ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով, ՄԱԿ-ի շրջանակներից դուրս և առանց Սիրիայի կառավարության հետ համադրելու կոալիցիա են կազմել:

Այս բոլորն այն դեպքում, երբ միջազգային այդ կոալիցիայի կործանիչների իրականացրած հարձակման հետևանքով մինչ օրս սպանվել ու վիրավորվել են հազարավոր սիրիացի խաղաղ բնակիչներ: