Սիոնիստական ռեժիմը վավերացրել է Ռամոլլահի մոտակայքում 650 սիոնիստական բնակավայրեր կառուցելու նախագիծը
Շարունակելով սիոնիստաբնակ ավաններ կառուցելու ծրագիրը Սիոնիստական ռեժիմը մտադիր է Հորդանանի արևմտյան ափում Ռամոլլահ քաղաքի մոտակայքում գտնվող Բեյթ Իլի շրջանում նոր ավան կառուցել:
Բրիտանիայի Սքայ Նյուզի կայքի հաղորդմամբ, ավելի վաղ սիոնիստական ռեժիմի պաշտոնատարները հայտարարել էին, որ համաձայնություն են տվել 296 բնակարան կառուցել Բեյթ Իլ ավանում:
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտարարել են, որ Բեյթ Իլի բնակրանների գծագրությունը ավարտական փուլում է գտնվում:
Իսրայել Հիում օրաթերթը նույնպես գրել է, որ Բեյթ Իլ ավանի ընդլայնման նախագիծը անցած շաբաթ վավեցվել է Իսրայելի բնակարանաշինության նախարարության կողմից:
Պաղեստինյան շրջաններում սիոնիստաբնակ ավաններ կառուցելով Իսրայլեի օկուպանտ ռեժիմը մտադիր է փոփոխության ենթարկել այդ տարածաշրջանի դեմոգրաֆիան ու աշխարհագարական քարտեզը, որպեսզի իր իշխանությունը ամրապնդի օկուպացված տարածքներում: