Սիրիայի «Դարյա» քաղաքի հազարավոր բնակիչներ վերադարձել են իրենց բնակարանները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97442-Սիրիայի_Դարյա_քաղաքի_հազարավոր_բնակիչներ_վերադարձել_են_իրենց_բնակարանները
Դամասկոսի արևմտյան Ռիֆում գտնվող Դարյա քաղաքի արվարձաններում հանդարտության հաստատումից հետո, այդ քաղաքի հազարավոր բնակիչներ սկսել են վերադառնալ իրենց բնակարաններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2018 14:45 Asia/Tehran
  • Սիրիայի «Դարյա» քաղաքի հազարավոր բնակիչներ վերադարձել են իրենց բնակարանները

Դամասկոսի արևմտյան Ռիֆում գտնվող Դարյա քաղաքի արվարձաններում հանդարտության հաստատումից հետո, այդ քաղաքի հազարավոր բնակիչներ սկսել են վերադառնալ իրենց բնակարաններ:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, երեքշաբթի օրը ՌԻֆ-Դամասկոսի նահանգապետ «Աալա Մոնիր Էբրահիմի» հրահանգով Դարյա քաղաքի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց բնակարաններ:

Դարյա քաղաքի քաղաքապետարանի տեղեկացմամբ, այդ քաղաքի բնակիչների մուտքից հետո Ռիֆ-Դամասկոսի նահանգապետի ու ժողովրդի մասնակցությամ նիստ կգումարվի: 

Չորս տարիների ընթացքում Դարյան Սիրիայի բանակի կողմից ահաբեկիչների  պաշարման ականատեսն է: 2016թ. օգոստոսին զինված խմբերից կազմված մի կոմիտե Սիրիայի կառավարության հետ համաձայնության եկան բնակչությունից դատարկել այս քաղաքը:

2018թ. սկզբում Սիրիայի կառավարությունը Դարյա քաղաքի ենթակառույցների վերակառուցման համար հաատկացրել է 35 մլրդ. լիրա: