Սիրիացի նախարար.«Որոշ երկրներ ձգտում են խանգարել Իդլիբ նահանգում հաշտության հաստատմանը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97710-Սիրիացի_նախարար._Որոշ_երկրներ_ձգտում_են_խանգարել_Իդլիբ_նահանգում_հաշտության_հաստատմանը
Սիրիայի ազգային հաշտության նախարարն ասել է.«Որոշ երկրներ ձգտում են խանգարել Սիրիայի Իդլիբ նահանգում հաշտության նախագծի իրագործմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2018 13:42 Asia/Tehran
  • Սիրիացի նախարար.«Որոշ երկրներ ձգտում են խանգարել Իդլիբ նահանգում հաշտության հաստատմանը»

Սիրիայի ազգային հաշտության նախարարն ասել է.«Որոշ երկրներ ձգտում են խանգարել Սիրիայի Իդլիբ նահանգում հաշտության նախագծի իրագործմանը»:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, անդրադառնալով  Սիրիայի բանակի Իդլիբ նահանգի ազատագրման գործողությունների դադարեցման  հարցով տարածաշրջանային ու վերտարածաշրջանային որոշ երկրների կողմից տարվող ջանքերին, Սիրիայի ազգային հաշտության նախարար Ալի Հեյդարը հավելել է.«Այն բնակիչները և հայտնի անձինք, որոնց հետ կապ է հաստատում Սիրիայի կառավարությունը, կանգնած են Սիրիայի թշնամիների կողմից սպանության, ահաբեկման ու առևանգման վտանգի առջև»:

Սիրիայի ազգային հաշտության նախարարը նշել է.«Մի խումբ քրդերի հետ Սիրիայի պատասխանատուների հանդիպումը հանգել է համատեղ լուծումների, որոնք կնպաստեն Սիրիայի ազգային ինքնիշխանության պահպանմանը»:

Քրդերի հետ կապված «Սիրիայի դեմոկրատական խորհուրդի» որոշ անդամներ, վերջերս այցելել են Դամասկոս ու զրուցել են սիրիացի պատասխանատուների հետ:

Ալի Հեյդարի խոսքերով, Իդլիբի պատերազմում հաղթելու հետևանքով, որոշ անջատողական խմբեր ու տարածաշրջանի ու Սիրիայի դեմ ոտնձգող վերտարածաշրջանային երկրներ, ստիպված կլինեն ընդունել ու հարգել Սիրիայի ձեռքբերումները: