Սիրիացի նախարար.«Որոշ երկրներ ձգտում են խանգարել Իդլիբ նահանգում հաշտության հաստատմանը»
Սիրիայի ազգային հաշտության նախարարն ասել է.«Որոշ երկրներ ձգտում են խանգարել Սիրիայի Իդլիբ նահանգում հաշտության նախագծի իրագործմանը»:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, անդրադառնալով Սիրիայի բանակի Իդլիբ նահանգի ազատագրման գործողությունների դադարեցման հարցով տարածաշրջանային ու վերտարածաշրջանային որոշ երկրների կողմից տարվող ջանքերին, Սիրիայի ազգային հաշտության նախարար Ալի Հեյդարը հավելել է.«Այն բնակիչները և հայտնի անձինք, որոնց հետ կապ է հաստատում Սիրիայի կառավարությունը, կանգնած են Սիրիայի թշնամիների կողմից սպանության, ահաբեկման ու առևանգման վտանգի առջև»:
Սիրիայի ազգային հաշտության նախարարը նշել է.«Մի խումբ քրդերի հետ Սիրիայի պատասխանատուների հանդիպումը հանգել է համատեղ լուծումների, որոնք կնպաստեն Սիրիայի ազգային ինքնիշխանության պահպանմանը»:
Քրդերի հետ կապված «Սիրիայի դեմոկրատական խորհուրդի» որոշ անդամներ, վերջերս այցելել են Դամասկոս ու զրուցել են սիրիացի պատասխանատուների հետ:
Ալի Հեյդարի խոսքերով, Իդլիբի պատերազմում հաղթելու հետևանքով, որոշ անջատողական խմբեր ու տարածաշրջանի ու Սիրիայի դեմ ոտնձգող վերտարածաշրջանային երկրներ, ստիպված կլինեն ընդունել ու հարգել Սիրիայի ձեռքբերումները: