Սիրիայում հայտնաբերվել է սիոնիստական ռեժիմի արտադրության զենք ու զինամթերքի պահեստ
Սիրիայի բանակը հայտարել է, որ Ղունայթարա նահանգի ազատագրված գյուղերում հայտնաբերել և առգրավել է ամերիկյան և իսրայելական արտադրությամբ մեծ քանակությամբ զենք, զինամթերք և բժշկական սարքավորումներ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիրիայի բանակը Ղունայթարա նահանգի ազատագրված տարածքներում հայտնաբերել է մեծ քանակությամբ ամերիկյան TOW հրթիռներ, իսրայելական հրթիռներ, դիպուկահար հրացաններ և այլ սարքավորումներ, ներառյալ արհեստական արյուն, որոնք պատկանում են «սպիտակ սաղարտավորներ» խմբին:
Ավելի վաղ Սիրիայի բանակի կողմից այդ երկրի տարբեր շրջաններում, ներառյալ Դամասկոսի, Դերայի և Ղունայաթրայի նահանգներում հայտնաբերվել ու առգրավել է ահաբեկիչներին պատկանող ամերիկյան և իսրայելական զենք ու զինամթերք :
Սիրիայի իշխանությունների և ահաբեկիչների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն և Ռուսաստանի միջնորդությամբ, հարավային Ղունեյթրայի նահանգի զինված ահաբեկիչները տեղափոխվել են Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգը: