Գազայում ավելացել է Վերադարձի իրավունք ցույցի ընթացքում վիրավորվածների թիվը
Գազայում ավելացել է Վերադարձի իրավունք ցույցի ընթացքում վիրավորվածների թիվը: Այդ մասին տեղեկացրել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
Երեքշաբթի օրը, Մեհր լրատվական գործակալության փոխանցմամբ, Պաղեստինի առողջապահության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Գազայում Վերադարձի իրավունք ցույցի ընթացքում վիրավորվածների թիվը հասել է 95-ի»:
Անած մարտ ամսից Վերադարձի իրավունք ցույցի մեկնարկից առ այսօր, ավելի քան 19 հազար պաղեստինցի վիրավորվել է: Որոշների վիճակը ծանր է գնահատվել»:
Մյուս կողմից սիոնիստ ավանաբնակներից 136 հոգի այդ ռեիժմի զորայինների աջակցությամբ գրոհել են Ալ-Աղսա մզկիթի վրա և հակաիսլամական կագախոսների են հնչեցրել: Սիոնիստ զորայինները հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի տնօրենի և աշխատակիցների վրա:
Սինոնիստ ավանաբնակները ամեն օր ոտնձգություն են կատարում Ալ-Աղսա մզկիթի դեմ: Սիոնիստները փորձում են Ալ-Աղսա մզկիթը վնասելով ոչնչացնել Ղոդսի իսլամական ու քրիստոնեական ինքնությունը և դրանք փոխարինել սիոնիստական խորհրդանշաններով: