Մինչև Գազայի շրջափակման վերացումը, «Վերադարձի իրավունք»-ի երթը չի դադարեցվելու. Հանիե
https://parstoday.ir/hy/news/west_asia-i98359-Մինչև_Գազայի_շրջափակման_վերացումը_Վերադարձի_իրավունք_ի_երթը_չի_դադարեցվելու._Հանիե
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ «Համաս»-ի քաղբյուրոյի նախագահն ընդգծել է. «Պաղեստինի ժողովուրդը որոշում է ընդունել իր մաքուր արյամբ և Գազայի սահմանները պաշտպանելով, փշրել սիոնիստական թշնամու կողմից այս հատվածին պարտադրված շրջափակումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2018 13:50 Asia/Tehran
  • Մինչև Գազայի շրջափակման վերացումը, «Վերադարձի իրավունք»-ի երթը չի դադարեցվելու. Հանիե

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ «Համաս»-ի քաղբյուրոյի նախագահն ընդգծել է. «Պաղեստինի ժողովուրդը որոշում է ընդունել իր մաքուր արյամբ և Գազայի սահմանները պաշտպանելով, փշրել սիոնիստական թշնամու կողմից այս հատվածին պարտադրված շրջափակումը»:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Իսմայիլ Հանիեն Գազայի «Շաթիյ» գաղթակայանում նահատակ Ահմեդ Օմարի հուղարկավորության արարողության ժամանակ ասաց. «Գազայի հատվածում «Վերադարձի իրավունք» մեծ երթը կշարունակվի մինչև այն ժամանակ երբ կվերացվի այդ տարածքի շրջափակումը և վերջ կտրվի այդ տարածքի բնակիչների ցավին ու տառապանքին»:

2018 թվականի մարտի 30-ին  Գազայի հատվածի սահմանային տարածքներում պաղեստինցի քաղաքացիների մասնակցությամբ սկսված «Վերադարձի իրավունք» երթը դեռ շարունակվում է:

«Պաղեստինի հերոս ժողովուրդը պայքարում է երկու ճակատներում. Գազայի պաշարումը փշրելու ճակատը և «Վերադարձի իրավունք»-ի ու UNRWA-ին ֆինանսական օժանդակությունները դադարեցվելու ճակատում, ինչը «Դարի գործարք»-ի շրջագծում աննախընթաց սադրանք համարվում»,-հավելել է Հանիեն: