Բաշար Ասադը հայտարարել է Սիրիայում պատերազմի մոտալուտ ավարտի մասին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Քուվեյթի «Ալ-Շահեդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Մոտ ժամանակներս, ճգնաժամն ավարտվելոըց հետո, Դամասկոսը կվերականգնի արաբական աշխարհում իր առանցքային դերակատարությունը»:
Սիրիայի նախագահը ցավ է հայտնել այն կապակցությամբ, որ արաբական ԶԼՄ-ները հետևում են ամերիկյան-սիոնիստական կառույցներին: Նա ասել է. «Այս կողմերը լրատվական պատերազմ ստեղծելով, ձգտում են ավերել Միջին Արևելքի երկրներն ու մասնավորապես Սիրիան, որպեսզի ժողովուրդը չկարողանա բարին զատել չարից»:
Բաշար Ասադն անդրադառնալով ոճրագործ ահաբեկիչների դիմաց Սիրիայի արձանագրած ուշագրավ նվաճումներին ու մեծ առաջընթացին, հավելել էց. «Իր տարածքները հետ ստանալու հարցում Սիրիայի իշխանությունները նույնիսկ մեկ թիզ հողի դեպքում զիջումների չեն գնալու»:
«Սիրիայում գործարանների վերակառուցումն ու աշխատանքի վերականգնումը Դամասկոսի իշխանությունների գերակայություններից են»,-հայտարարել է Ասադը:
Սիրիայի նախագահն անդրադառնալով բարեկամ երկրների համագործակցությամբ Ռուսաստանի դերակատարությանը, տեղեկացրել է Սիրիայում իրենց դեսպանատները վերաբացելու կապակցությամբ արևմտյան որոշ երկրների հայտնած պատրաստակամության մասին: