Համաս. Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներն անհիմն են
Համաս շարժումն արձագանքել է Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին, ասելով, որ այդ սպառնալիքները աբսուրդ ու անիմաստ են և չեն խանգարի պաղեստինցիներին մասնակցել «Վերադարձի իրավունք» ցոյցերին:
Պաղեստինյան իսլամական ընդդիմադիր շարժման (ՀԱՄԱՍ)-ի մամլո քարտուղար Հազեմ Ղասիմը հայտարարել է, որ Պաղեստինի ժողովրդին չի հետաքրքրում իսրայելական ռեժիմի անհեթեթ սպառնալիքները, և բողոքները կշարունակվեն մինչև Պաղեստինի նպատակների իրականացումը, այդ թվում նաև Գազայի շրջափակումը կոտրելը:
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը, Թուիթերում գրել է, որ հրեական տոներն ավարտվել են և Համասի վրա հարձակումները ուժեղացել են:
Իսրայելական Յեդիոտ Ահարանոտ օրաթերթը գրել է, որ Սիոնիստական ռեժիմը կրկին սկսել է հարավային սահմաններում «երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգ տեղակայել և Գազայի հատվածում սիոնիստական զորքերը պատրաստ վիճակի են բերվել:
Մարտի 30-ից ի վեր «վերադարձի երթի» ընթացքում իսրայելցի զորայինները սպանել են ավելի քան 190 և վիրավորել են ավելի քան 20 հազար պաղեստինցիների: