Սիոնիստաբնակ ավանների բնակիչները գրոհել են Ալ-Աղսա մզկիթի վրա
Սիոնիստաբնակ ավանների ավելի քան հարյուր բնակիչներ ներխուժել են են Ալ-Աղսա մզկիթ և սրբապղծել են այդ սրբավայրը:
Սիոնիստ բանակայինների հովանավորությամբ Ալ-Աղսա մզկիթ ներխուժած սիոնիստները, այդ սրբավայրում հակաիսլամական կարգախոսներ են վանկարկել:
Ալ-Աղսա մզկիթի վրա իրականացված գրոհից հետո, որոշ աղբյուրներ հաղորդել են սիոնիստների և պաղեստինցի երիտասարդների միջև տեղի ունեցած բախումների մասին:
Վերջին շաբաթների ընթացքում սիոնիստ ավանաբնակները հաճախ են գրոհել Ալ-Աղսա մզկիթի վրա: Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի մի խումբ անդամներ ևս այս ընթացքում ներխուժել են այս սրբավայրը:
Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2017 թվականի հոկտեմբերին հայտարարեց, որ Ալ-Աղսա մզկիթը պատկանում է մուսուլմաններին և ոչ մի առնչություն չունի հրեաների հետ: