Սաուդյան ռեժիմը որոշակի ժամանակ է ինչ ահաբեկչության տարածման նկատմամբ անձեռնմխելիություն ունի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i99325-Սաուդյան_ռեժիմը_որոշակի_ժամանակ_է_ինչ_ահաբեկչության_տարածման_նկատմամբ_անձեռնմխելիություն_ունի
Բրիտանիայում ԻԻՀ դեսպանն արձագանքելով Արաբիայի լրագրող Ջամալ Խաշեղջիի անհետացմանն ու սպանությանն ասել է. «Ռիադը որոշակի ժամանակ է, ինչ ահաբեկչության տարածման ու մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ իր գործունեությանն ուղղված քննադատությունների դիմաց անձեռնմխելիություն է ձեռք բերել»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 12, 2018 10:32 Asia/Tehran
  • Սաուդյան ռեժիմը որոշակի ժամանակ է ինչ  ահաբեկչության տարածման նկատմամբ անձեռնմխելիություն ունի

Բրիտանիայում ԻԻՀ դեսպանն արձագանքելով Արաբիայի լրագրող Ջամալ Խաշեղջիի անհետացմանն ու սպանությանն ասել է. «Ռիադը որոշակի ժամանակ է, ինչ ահաբեկչության տարածման ու մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ իր գործունեությանն ուղղված քննադատությունների դիմաց անձեռնմխելիություն է ձեռք բերել»:

ԻՌՆԱ-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Համիդ Բաիդինեժադը թուիթերյան իր էջում նշելով, որ Արաբիայի քննադատները օրը ցերեկով արտասահմանում սպանվում են, գրել է. «Արդյոք արևմուտքն ի վերջո պատրաստվում է հրաժարվել իր երկակի ստանդարտներից»:

Ալե Սաուդին քննադատող լրագրող Ջամալ Խաշեղջին, հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանը մտնելուց հետո անհետացել էր:

Խաշողջիի անունը ներառված էր Ալե Սաուդի կողմից հետախուզվող անձանց ցուցակում և նա կալանավորվելու մտավախությունից բնակվում էր արտասահմանում:

Որոշ հաղորդումների համաձայն, վերջին օրերին Արաբիայից Ստամբուլ է ժամանել անվտանգության ուժերի աշխատակիցների 15 հոգանոց մի խումբ, որպեսզի Խաշեղջիին ձերբակալել ու նրան Արաբիա վերադարձնի:

Հաղորդումների մեծ մասը վկայում են սաուդցի լրագրողի սպանության գործում Սաուդյան Արաբիայի ռեժիմի դերակատարության մասին: