Սիրիայի բանակը երկրի հարավում հարձակում է իրականացրել ահաբեկիչների դիրքերի վրա
Հոկտեմբեր 17, 2018 14:49 Asia/Tehran
Սիրիական աղբյուրները հաղորդել են, որ Սիրիայի բանակը Սեվդդա անապատում հրետանային եւ օդային ծանր հարվածներ է հասցրել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դիրքերի վրա:
Մեհր գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի բանակը երեքշաբթի օրը հրադադար էր հաստատել ԻԼԻՊ-ի զինյալների հանձնվելու համար, սակայն ԻԼԻՊ ահաբեկչական խումբը խախտել է հրադադարի ռեժիմը և վաղ առավոտյան հարձակում է իրականացրել Սիրիայի բանակի դիրքերի վրա: Սիրիայի բանակին հաջողել է հետ շպրտել ահաբեկիչների գրոհները:
Սիրիայի բանակը 2018 թ.-ի օգոստոսի 9-ին սկսել է ռազմական գործողությունները ԻԼԻՊ-ի դեմ Սեվեյդայի անապատում երկրի հարավային հատվածում:
Պիտակ