Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն իսրայելական լրտեսական սարքերի հիմնական գնորդներ են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i99633-Սաուդյան_Արաբիան_և_ԱՄԷ_ն_իսրայելական_լրտեսական_սարքերի_հիմնական_գնորդներ_են
Սիոնիստական «Հաարեց» թերթը գրում է, որ Բահրեյնը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան պայմանագրեր են ստորագրել սիոնիստական ռեժիմի հետ՝ հետախուզական սարքավորումներ ձեռք բերելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2018 12:46 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն իսրայելական լրտեսական սարքերի հիմնական գնորդներ են

Սիոնիստական «Հաարեց» թերթը գրում է, որ Բահրեյնը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան պայմանագրեր են ստորագրել սիոնիստական ռեժիմի հետ՝ հետախուզական սարքավորումներ ձեռք բերելու համար:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, «Հաարեց» օրաթերթը գրում է, որ Իսրայելը գտնվում է լրտեսական ծրագրերի և լրտեսական սարքերի օգտագործման առաջատար դիրքում:

Սիոնիստական «Վալլա» կայքի հաղորդման համաձայն, ռեժիմի ներքին գործերի նախարարությունը ռեժիմի երկու ընկերությունների թույլ է տվել իրենց ծառայությունները վաճառել Սաուդյան Արաբիային:

Միևնույն ժամանակ, Իսրայելի հետախուզական կազմակերպության մոտ գտնվող գործակալ Յուսի Մելմանը վերջերս բացահայտել է, որ AGT International ընկերությունը, որը ղեկավարվում է իսրայելա-ամերիկյան գործարարի կողմից, բազմամիլիոն դոլար արժողությամբ անվտանգության պայմանագրեր է ստորագրել է ԱՄԷ կառավարության հետ:

Իսրայելական Յեդիոտ Ահարանոտ թերթը բացահայտել է, որ Իսրայելի հետախուզական գործակալություններից մեկը ԱՄԷ-ում զինվորական կադրեր է պատրաստում՝ նավթի դաշտերի և անվտանգության զգայուն դիրքերի պաշտպանության համար: