Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն իսրայելական լրտեսական սարքերի հիմնական գնորդներ են
Սիոնիստական «Հաարեց» թերթը գրում է, որ Բահրեյնը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան պայմանագրեր են ստորագրել սիոնիստական ռեժիմի հետ՝ հետախուզական սարքավորումներ ձեռք բերելու համար:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, «Հաարեց» օրաթերթը գրում է, որ Իսրայելը գտնվում է լրտեսական ծրագրերի և լրտեսական սարքերի օգտագործման առաջատար դիրքում:
Սիոնիստական «Վալլա» կայքի հաղորդման համաձայն, ռեժիմի ներքին գործերի նախարարությունը ռեժիմի երկու ընկերությունների թույլ է տվել իրենց ծառայությունները վաճառել Սաուդյան Արաբիային:
Միևնույն ժամանակ, Իսրայելի հետախուզական կազմակերպության մոտ գտնվող գործակալ Յուսի Մելմանը վերջերս բացահայտել է, որ AGT International ընկերությունը, որը ղեկավարվում է իսրայելա-ամերիկյան գործարարի կողմից, բազմամիլիոն դոլար արժողությամբ անվտանգության պայմանագրեր է ստորագրել է ԱՄԷ կառավարության հետ:
Իսրայելական Յեդիոտ Ահարանոտ թերթը բացահայտել է, որ Իսրայելի հետախուզական գործակալություններից մեկը ԱՄԷ-ում զինվորական կադրեր է պատրաստում՝ նավթի դաշտերի և անվտանգության զգայուն դիրքերի պաշտպանության համար: