Պաղեստինի արքեպիսկոպոսը ցավ է հայտնել սիոնիստների վարձկան արաբների բացահայտ դավաճանության կապակցությամբ
Պաղեստինի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Աթաոլլահ Հաննան, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է.«Որոշ արաբական երկրներ, Երուսաղեմում պաղեստինցիների տարածքները վաճառում են սիոնիստներին և նրանց սեփականության իրավունքը փոխանցում են սիոնիստ ավանաբնակներին: Դա բացահայտ դավաճանություն է»:
Հոկտեմբերի սկզբին բռնագրավված Երուսաղեմում անշարժ գույքի ու հողի կասկածելի գործարքները և սեփականության իրավունքի փոխանցումը սիոնիստ ավանաբնակներին, կրկին անգամ առաջ քաշեցին պաղեստինյան տարածքների հարցը:
Աթաոլլահ Հաննան անհրաժեշտ է համարել կրոնական ու ազգային դեմքերից բաղկացած պատվիրակության ձևավորումը պաղեստինցիների ունեցվածքը սիոնիստների վերահսկողությունից դուրս բերելու գործին հետամուտ լինելու համար: Նա հստակեցրել է.«Այս ռեժիմը արաբական երկրներում պատերազմ սանձազերծելով միտում է հանրայիին կարծիքը շեղել Երուսաղեմից»: