Պաղեստինի արքեպիսկոպոսը ցավ է հայտնել սիոնիստների վարձկան արաբների բացահայտ դավաճանության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i99679-Պաղեստինի_արքեպիսկոպոսը_ցավ_է_հայտնել_սիոնիստների_վարձկան_արաբների_բացահայտ_դավաճանության_կապակցությամբ
Պաղեստինի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Աթաոլլահ Հաննան, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է.«Որոշ արաբական երկրներ, Երուսաղեմում պաղեստինցիների տարածքները վաճառում են սիոնիստներին և նրանց սեփականության իրավունքը փոխանցում են սիոնիստ ավանաբնակներին: Դա բացահայտ դավաճանություն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2018 13:47 Asia/Tehran
  • Պաղեստինի արքեպիսկոպոսը ցավ է հայտնել սիոնիստների վարձկան արաբների բացահայտ դավաճանության կապակցությամբ

Պաղեստինի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Աթաոլլահ Հաննան, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է.«Որոշ արաբական երկրներ, Երուսաղեմում պաղեստինցիների տարածքները վաճառում են սիոնիստներին և նրանց սեփականության իրավունքը փոխանցում են սիոնիստ ավանաբնակներին: Դա բացահայտ դավաճանություն է»:

Հոկտեմբերի սկզբին բռնագրավված Երուսաղեմում անշարժ գույքի ու հողի կասկածելի գործարքները և սեփականության իրավունքի փոխանցումը սիոնիստ ավանաբնակներին, կրկին անգամ առաջ քաշեցին պաղեստինյան տարածքների հարցը:

Աթաոլլահ Հաննան անհրաժեշտ է համարել կրոնական ու ազգային դեմքերից բաղկացած պատվիրակության ձևավորումը  պաղեստինցիների ունեցվածքը սիոնիստների վերահսկողությունից դուրս բերելու  գործին հետամուտ լինելու համար: Նա հստակեցրել է.«Այս ռեժիմը արաբական երկրներում պատերազմ սանձազերծելով միտում է հանրայիին կարծիքը շեղել Երուսաղեմից»: