Սիրիան համաձայնություն է տվել Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեսուչների ժամանմանը
Սիրիայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Դամասկոսը համաձայնել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեսուչները այցելեն Սիրիայի երկու ռազմաբազաներ:
Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեղդադը «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Սիրիան, ինչպես անցյալում, թույլ է տվել, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության քնիչները այցելեն այդ երկիր:
Ֆեյսալ Մեղդադը հավելել է. «Սիրիան երբեք չի օգտագործել քիմիական զենք և հավատարիմ է մնացել անվտանգության պահպանմանն ու միջազգային խաղաղությանը»:
Սիրիայի փոխարտգործնախարարն ասել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը միանալու որոշումը կայացվել է Սիրիայի ինքնիշխանության և անկախության պահպանման ուղղությամբ:
Մողադադը հայտարարել է, որ Սիրիայի արևելյան Դեյր էլ Զորում ԱՄՆ-ի կողմից ֆոսֆորային ռումբի օգտագործումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը օգտագործում է ցանկացած զենք, որը ծառայում է իր շահերին:
Դամասկոսն այն պայմաններում է համաձայնել, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեսուչները այցելեն Սիրիայի երկու ռազմաբազաներ, երբ ԱՄՆ-ը և նրա մի քանի դաշնակիցները առանց վստահելի ապացույցներ ներկայացնելու, ավելի վաղ այս երկրի կառավարությանը մեղադրել են քիմիական զենք կիրառելու մեջ: