Սիրիացի հարյուրավոր փախստականներ վերադարձել են հայրենիք
Սիրիացի փախստականների ընդունման կենտրոնը հայտարարել է.«Անցնող երկու օրերի ընթացքում 360 սիրիացի փախստականներ վերադարձել են հայրենիք»:
Սիրիացի փախստականների ընդունման կենտրոնի հաղորդմամբ, փախստականներից 108-ը Լիբանանից ու Յաբուս ու Թելքախ անցակետերից են վերադարձել Սիրիա:
Լիբանանում ՄԱԿ-ի փախստականների գերագույն կոմիսարիայի ներկայացուցիչ Միրայ Ջերարի խոսքերով, Լիբանանում գտնվող սիրիացի փախստականների 88 տոկոսը ցանկանում են վերադառնալ Սիրիա:
Անցած օրերի ընթացքում Սիրիայի ու Հորդանանի սահմանին գտնվող «Նասիբ» անցակետը բացվելուց հետո տասնյակ սիրիացի փախստականներ այս անցակետով վերադարձել են իրենց հայրենիք:
Ոչ պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ ավելի քան 7 մլն. սիրիացի փախստականներ գտնվում են 45 երկրներում:
Սիրիայի ճգնաժամը մեկնարկեց 2011թ. ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիաի ու նրանց դաշնակիցների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերի ծավալուն հարձակումներով՝ տարածաշրջանի հավասարությունները հոգուտ Սիոնիստական ռեժիմի փոխելու նպատակով: Սիրիայի բանակի ու ժողովրդի դիմադրության ու ջանքերի շնորհիվ սակայն, թշնամիների սադրանքը ձախողեցա: