Սիոնիստական ռեժիմը 20 հազար բնակելի միավորներ է կառուցելու օկուպացված տարածքներում
Սիոնիստական ռեժիմի պատասխանատուները համաձայնել են 20 հազար բնակելի միավորներ կառուցել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող սիոնիստներով բնակեցված ավաններից մեկում:
Սիոնիստական ռեժիմի բնակարանի նախարարությունը և Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող «Մաալե Ադումիմ» ավանի պատասխանատուները համաձայնագիր են ստորագրել այդ ավանում բնակելի նոր միավորներ կառուցելու մասին:
Սիոնիստական ռեժիմն այն դեպքում է պատրաստվում սիոնիստներով բնակեցված ավաններ կառուցել,երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 23-ին Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի քաղաքատիպ ավանների կառուցմանը վերջ տալու բանաձևի օգտին քվեարկեց:
Սիոնիստական ռեժիմը քաղաքատիպ ավաններ կառուցելով մտադիր է հօուտ սիոնիստների փոխել այդ տարածքների ժողովրդագրական և աշխարհագրական կառուցվածքը, որպեսզի այդպիսով օրինականացնի պաղեստինյան տարածքների օկուպացիան: