Ինդոնեզական 181 ուղևորով ինքնաթիռն ընկել է ծովը. տարվում են որոնողական աշխատանքներ
https://parstoday.ir/hy/news/world-i100022-Ինդոնեզական_181_ուղևորով_ինքնաթիռն_ընկել_է_ծովը._տարվում_են_որոնողական_աշխատանքներ
Ինդոնեզական Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց անհետացել է ռադարների էկրանից, ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2018 08:05 Asia/Tehran
  • Ինդոնեզական 181 ուղևորով ինքնաթիռն ընկել է ծովը. տարվում են որոնողական աշխատանքներ

Ինդոնեզական Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց անհետացել է ռադարների էկրանից, ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Օդանավն ուղևորվում էր ինդոնեզական Պանկալպինանգ քաղաք:

Lion Air ավիաընկերությունը հաստատել է իր օդանավի կործանման մասին լուրը: Ըստ ավիաընկերության՝ օդանավում գտնվել է 181 ուղևոր և անձնակազմի 4 անդամ:

Lion Air-ից հայտնել են նաև, որ կործանված ինքնաթիռն արտադրվել է 2018 թվականին և ավիաընկերության օդանավերի պարկը համալրել օգոստոսի 15-ին:

Օդանավի հրամանատարն է եղել Բհավյե Սունեյան, որը որպես օդաչու ունի 6.000 ժամ թռիչքի փորձ:

Կործանումից առաջ անձնակազմն օդանավակայան վերադառնալու մասին է խնդրել:

top-news.am