Մերկելը չի պատրաստվում վերընտրվել Գերմանիայի կանցլերի պաշտոնում
https://parstoday.ir/hy/news/world-i100038-Մերկելը_չի_պատրաստվում_վերընտրվել_Գերմանիայի_կանցլերի_պաշտոնում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի պատրաստվում շարունակել քաղաքական գործունեությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2018 14:14 Asia/Tehran
  • Մերկելը չի պատրաստվում վերընտրվել Գերմանիայի կանցլերի պաշտոնում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի պատրաստվում շարունակել քաղաքական գործունեությունը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր պաշտոնավարության ավարտին 2021 թվականին կհեռանա քաղաքական ասպարեզից:

Մերկելը ասել է, որ չի պատրաստվում վերընտրվել Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնում: Կուսակցության ղեկավարի ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի սկզբին:

Մերկելի որոշումը կայացել է այն ժամանակ, երբ նրա կուսակցությունը պարտություն էր կրել վերջերս Գերմանիայի տարածաշրջանային ընտրություններում, որը սպառնում էր կոալիցիոն կառավարության կայունությանը:

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ պատասխանատու է ընտրությունների վերջին պարտության համար:

Քաղաքական գործիչը զբաղեցնում է կուսակցության ղեկավարի պաշտոնը 2000 թվականից: Նա 2005 թվականից եղել է Գերմանիայի կանցլեր: