ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան.«Հզորությամբ իրագործելու ենք ՀԳՀԾ-ի համաձայնությունը»
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանն ասել է.«ՀԳՀԾ-ի հարցով Վաշինգտոնի հետ լուրջ տարաձայնություն ունենալով, Փարիզը շարունակելու է ՀԳՀԾ-ի իրագործումը»:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի երեկոյան, Նյու-Յորքում Հադսոն կենտրոնում կայացած նիստում, Ժերար Արոն հավաստիացրել է, որ միջուկային համաձայնության հարցում Եվրոպան լուրջ տարաձայնություն ունի ԱՄՆ-ի հետ և չի սահմանափակվում միայն առևտրական հարցերով:
Արոն նշել է, որ Եվրոպայի տեսանկյունից ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը մեծ սխալ էր և ԱՄՆ-ի կառավարությունն այդ քայլով խափանեց գործընթացը:
Ֆրանսիան ու Եվրոպան փորձում են իրանցիներին համոզել մնալ ՀԳՀԾ-ում և նրանք էլ ընդունել են, սակայն նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի շրջափակումները վերականգնվելու և Իրանն ուրանի հարստացումը խոշոր մասշտաբով վերսկսելու դեպքում, պարզ չէ թե ինչ հետևանքներ են սպասվելու ԱՄՆ-ին ու Եվրոպային:
Քննադատելով Իրանի հետ առևտրական հարաբերություն ունեցող ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի սպառնալիքները, Արոն ասել է.«ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Իրանի հետ առևտրական հարաբերություն ունեցող եվրոպական ընկերությունների նկտմամբ և դա քաղաքական հետևանքներ է ունենալու»: