Ֆրանսիա.«Եմենի ու Սաուդյան Արաբիայի պատերազմը պետք է դադարեցվի»
https://parstoday.ir/hy/news/world-i100069-Ֆրանսիա._Եմենի_ու_Սաուդյան_Արաբիայի_պատերազմը_պետք_է_դադարեցվի
Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմը համարելով ապարդյուն Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կարևորել է պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2018 12:44 Asia/Tehran
  • Ֆրանսիա.«Եմենի ու Սաուդյան Արաբիայի պատերազմը պետք է դադարեցվի»

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմը համարելով ապարդյուն Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կարևորել է պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը:

Երեքշաբթի օրը Ֆլորանս Փարլին հստակեցրել է.«Եմենում Սաուդյան Արաբիայի շղթայազերծած պատերազմի հետևանքը աննախադեպ մարդկային ճգնաժամ է և այս պատերազմը պետք է դադարեցվի»:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը շեշտել է.«Պաշտոնական Փարիզը ՄԱԿ-ի կողքին անընդմեջ ճնշման է ենթարկում պատերազմի կողմերին, որպեսզի Եմենի ճգնաժամին լուծման համար դիվանագիտական ելք գտնեն, քանի որ ռազմական տարբերակը անարդյունավետ է»:

Հատկանշական է, որ ֆրանսիացի պաշտոնյայի խոսքերը հնչում են այն ժամանակ, երբ այս երկիրը  Սաուդյան Արաբիա մեծ քանակությամբ զենք արտահանող երկրներից է»:

Ուրբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մերժել է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի դադարեցման պահանջները և այն «Հանրային կարծիքի շեղում» է համարել:

2015թ. ի վեր, Սաուդյան Արաբիան պատերազմ է սկսել Եմենի դեմ և այդ երկրին օդային, ցամաքայի ու ծովային պաշարման է ենթարկել, ինչի հետևանքով սպանվել է ավել քան 14 հազար խաղաղ քաղաքացի, վիրավորվել են տասնյակ հազարավուր և  տարագրվել  միլիոնավոր մարդիկ: