Ֆրանսիա.«Եմենի ու Սաուդյան Արաբիայի պատերազմը պետք է դադարեցվի»
Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմը համարելով ապարդյուն Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կարևորել է պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը:
Երեքշաբթի օրը Ֆլորանս Փարլին հստակեցրել է.«Եմենում Սաուդյան Արաբիայի շղթայազերծած պատերազմի հետևանքը աննախադեպ մարդկային ճգնաժամ է և այս պատերազմը պետք է դադարեցվի»:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը շեշտել է.«Պաշտոնական Փարիզը ՄԱԿ-ի կողքին անընդմեջ ճնշման է ենթարկում պատերազմի կողմերին, որպեսզի Եմենի ճգնաժամին լուծման համար դիվանագիտական ելք գտնեն, քանի որ ռազմական տարբերակը անարդյունավետ է»:
Հատկանշական է, որ ֆրանսիացի պաշտոնյայի խոսքերը հնչում են այն ժամանակ, երբ այս երկիրը Սաուդյան Արաբիա մեծ քանակությամբ զենք արտահանող երկրներից է»:
Ուրբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մերժել է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի դադարեցման պահանջները և այն «Հանրային կարծիքի շեղում» է համարել:
2015թ. ի վեր, Սաուդյան Արաբիան պատերազմ է սկսել Եմենի դեմ և այդ երկրին օդային, ցամաքայի ու ծովային պաշարման է ենթարկել, ինչի հետևանքով սպանվել է ավել քան 14 հազար խաղաղ քաղաքացի, վիրավորվել են տասնյակ հազարավուր և տարագրվել միլիոնավոր մարդիկ: