Ասիական շուկայում նավթի գինն աճել է
https://parstoday.ir/hy/news/world-i100122-Ասիական_շուկայում_նավթի_գինն_աճել_է
Լրատվական աղբյուրները տեղեկացրել են,որ ասիական շուկայում նավթի գինը կտրուկ աճել է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 31, 2018 18:19 Asia/Tehran
  • Ասիական  շուկայում նավթի գինն աճել է

Լրատվական աղբյուրները տեղեկացրել են,որ ասիական շուկայում նավթի գինը կտրուկ աճել է:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես»-ը, ասիական շուկայում չորեքշաբթի օրն  էլեկտրոնային եղանակով  իրականացված գործարքներում ԱՄՆ-ի մեկ բարել անմշակ նավթի արժեքն աճել է 22 ցենտով՝ կազմելով 66 դոլար 40 ցենտ:

Իսկ հյուսիսային ծովի Brent մակնիշի յուրաքանչյուր անմշակ նավթի գինը աճել է 31 ցենտով, կազմելով 76 դոլար 31 ցենտ:

Նախատեսված է դեկտեմբերին հանձնել վաճառված նավթը:

Քաղաքական և տնտեսական հարցերի վերլուծաբանների կարծիքով, նավթի գնի բարձրացման պատճառը Իրանի դեմ ԱՄՆ-ի նավթային շրջափակումների մոտալուտ վերականգնումն է:

Համաշխարհային շուկաներում տիրող իրողությունը ցույց է տալիս, որ  որպես նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) երրորդ խոշորագույն արտադրող՝ Իրանի նավթի արտահանումը հնարավոր չէ լիովին դադարեցնել: