ԱՄՆ պետքարտուղարը փորձել է խաթարել Իրանի հետ Եվրոպայի հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/world-i100136-ԱՄՆ_պետքարտուղարը_փորձել_է_խաթարել_Իրանի_հետ_Եվրոպայի_հարաբերությունները
ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է, որ ԻԻՀ-ի հանդեպ եվրոպացիների դիրքորոշումը հիմնականում տարբերվում է ԱՄՆ-ի դիրքորոշումներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2018 03:50 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարը փորձել է խաթարել Իրանի հետ Եվրոպայի հարաբերությունները

ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է, որ ԻԻՀ-ի հանդեպ եվրոպացիների դիրքորոշումը հիմնականում տարբերվում է ԱՄՆ-ի դիրքորոշումներից:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չորեքշաբթի օրը ամերիկյան «Ֆաքս Նյուզ» հեռուստակայանին տված հարցազրույցում Իրանի հետ եվրոպացիների հարաբերությունները խաթարելու նպատակով հայտարարել է. «ԻԻՀ-ն շարունակում է աջակցություն ցուցաբերել ահաբեկչությանը»:

Պոմպեոն Իրանի ու Եվրոպայի հարաբերությունների խափանման ամերիկյան-սիոնիստական սադրանքի շրջանակում ասել է. «ԱՄՆ-ն ամենօրյա շփման մեջ է եվրոպական երկրների հետ, որպեսզի նրանց բացատրի Իրանի դեմ Դանիայի հայտարարության նման դեպքերում նշանակությունն ու նաև Իրանի հանդեպ լիարժեքորեն տարբեր դիրքորոշում ընդունելու անհրաժեշտությունը»:

Ի դեպ, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին չորեքշաբթի գիշեր  ասել է. «Եվրոպական պետությունները չպետք է թույլ տան, որ Իրանի ու ԵՄ-ի հարաբերությունների ընդլայնմանն ընդդիմացող երրորդ կողմն իրականացնի իր նախապես ծրագրավորված խափանիչ սցենարները»: