Ռուսաստանն ընդգծում է INF- ի պայմանագրի կարևորությունը
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում (ՆԱՏՕ) Ռուսաստանի ներկայացուցիչն ընդգծել է միջին և փոքր հեռահարության միջուկային հրթիռների արգելման կոնվենցիայի պահպանման կարևորությունը:
Ալ-Մայադինի հաղորդման համաձայն, Ալեքսանդր Գրուշկոն, ասել է, որ Մոսկվան տեղյակ է Եվրոպայի և աշխարհի կայունության համար միջին և փոքր հեռահարության միջուկային հրթիռների արգելման պայմանագրի կարևորության մասին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, վերջին հայտարարության մեջ նշել է, որ բոլոր անդամները համակարծիք են միջին և փոքր հեռահարության միջուկային հրթիռների արգելման դաշինքի կարևորության մասին՝ Եվրատլանտյան անվտանգության համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 20-ին հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստվում է դուրս գալ միջին և փոքր հեռահարության միջուկային հրթիռների արգելման պայմանագրից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինէ Թրամփի այդ որոշումը բնութագրել է որպես Վաշինգտոնի թշնամական քայլ: