Իրանի համար ԵՄ-ի ֆինանսական մասնավոր մեխանիզմում առաջընթաց կա
https://parstoday.ir/hy/news/world-i100229-Իրանի_համար_ԵՄ_ի_ֆինանսական_մասնավոր_մեխանիզմում_առաջընթաց_կա
Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարարներն ու ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ, տեղեկացրել են Իրանի համար ԵՄ-ի ֆինանսական մասնավոր մեխանիզմում առաջընթացի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2018 04:07 Asia/Tehran
  • Իրանի համար ԵՄ-ի ֆինանսական մասնավոր մեխանիզմում առաջընթաց կա

Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարարներն ու ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ, տեղեկացրել են Իրանի համար ԵՄ-ի ֆինանսական մասնավոր մեխանիզմում առաջընթացի մասին:

ԻՌՆԱ-ի ուրբաթ գիշեր կատարած հաղորդման համաձայն, այս հաղորդագրության մեջ ընդգծվել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցները փոխարինող վերջնական փաթեթի մշակման համար ԵՄ-ի համատեղ ու անսասան կամքը:

«Հատկապես ֆինանսական մասնավոր մեխանիզմ (SPV) ստեղծելու նախաձեռնության ուղղությամբ ԵՄ-ի վերջին շաբաթների ջանքերը եվրոպացի արտահանողների ու ներկրողների համար հնարավոր են դարձնելու օրինական առևտրի հետապնդումը»,-ասված է հաղորդագրության մեջ:  

Հաղորդագրության մեջ նշված է. «ԵՄ-ն, որպես ՀԳՀԾ-ի կողմերից մեկը, հանձնառու է պահպանելու և պաշտպանելու Իրանի հետ ֆինանսական խողովակներն ու նաև Իրանի նավթի ու գազի արտահանման շարունակվելը»:

ԵՄ-ի հաղորդագրությունը նաև տեղեկացրել է ՀԳՀԾ-ի մյուս կողմերը համարվող Ռուսաստանի և Չինաստանի, նաև Իրանի միջուկային համաձայնության աջակցող այլ երկրների համագործակցությամբ ջանքերը շարունակվելու մասին:

Հաղորդագրությունը հրապարակվեց նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների երկրորդ փուլը նոյեմբերի 5-ից գործադրման հանձնվելու մասին: