Ամերիկացի զորայինները տեղակայվել են Մեքսիկայի սահմանին
Միգրատներին դիմակայելու համար ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արձակած հրամանագրի շրջանակում ամերիկացի զորայինները տեղակայվել են Մեքսիկայի սահմանին:
Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ամերիկացի ավելի քան 7000 զորայիններ, այդ թվում՝ ոստիկանության ուժեր, ուղղաթիռների միավորներ, նաև կապի, բժշկական օժանդակությունների ու նաև մոտոցիկլային ջոկատներ, կիրակի օրը տեղակայվել են Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին:
Թրամփը հոկտեմբերի 18-ին սպառնացել էր, որ զորուժ գործուղելով փակելու է ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանը:
Միևնույն ժամանակ, Մեքսիկայի ԱԳ նախարար Լուիս Վիդեգարայը, պատասխանելով Դոնալդ Թրամփի սպառնալիքներին հայտարարել է. «Այդ սպառնալիքները որևէ նշանակություն չունեն և թուիթերյան ուղերձների հրապարակման պատճառով Մեքսիկան բանակցության չի նստելու»:
Թրամփն ավելի վաղ սպառնացել էր, որ եթե Կոնգրեսը չհամաձայնի սահմաններում անվտանգության նախաձեռնությունների դիմելու և Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու իր նախագծերին, կարձակի կառավարությունը:
ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու Թրամփի նախագիծն արժանացել է դեմոկրատականների բացասական արձագանքին: