ՅՈՒՆԻՍԵՖ-ն ազդարարել է Եմենի ժողովրդի ճգնաժամային վիճակի կապակցությամբ
Միջին Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենը, Եմենի ժողովրդի վիճակը ճգնաժամային է որակել:
Ասիայի արևմուտքում ու Աֆրիկայի հյուսիսում ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Գերթ Քափելարը, «Ռուսիա-ալ-Յում»-ին տված հարցազրույցում ասել է. «Պատերազմահար Եմենը դժոխքի է վերածվել երեխաների համար և ամեն տարի հազարավոր երեխաններ, թերսնման և հիվանդությունների պատճառով մահանում են»:
«Նկատի առնելով պատերազմը շարունակվելու պատճառով Եմենի ժողովրդի դիմագրաված խնդիրների սրումը և հիմնական ծառայությունների բացակայությունը, յուրաքանչյուր 10 րոպեում մահանում է եմենցի մի երեխա»,-հավելել է Քափելարը:
Քափելարի ընդգծմամբ, տարեկան 300 հազար երեխաներ Եմենում թերսնման պատճառով մահանում են:
Եմեմի դեմ Արաբիայի պատերազմը 2015 թվականից ի վեր ծանր պայմաններ է ստեղծել այդ երկրի երեխաների համար: