Ռուսաստանի ու Եվրոպական եռյակի բազմակողմանի հովանավորությունը ՀԳՀԾ-ի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i100355-Ռուսաստանի_ու_Եվրոպական_եռյակի_բազմակողմանի_հովանավորությունը_ՀԳՀԾ_ի_նկատմամբ
Ռուսաստանի ու Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնատարները իրենց հովանավորությունն են հայտնել ՀԳՀԾ-ի նկատմամբ և դեմ են արտահայտվել Թեհրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների հանդեպ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2018 13:52 Asia/Tehran
  • Ռուսաստանի ու Եվրոպական եռյակի բազմակողմանի հովանավորությունը ՀԳՀԾ-ի նկատմամբ

Ռուսաստանի ու Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնատարները իրենց հովանավորությունն են հայտնել ՀԳՀԾ-ի նկատմամբ և դեմ են արտահայտվել Թեհրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների հանդեպ:

Կիրակի օրը, ընդգծելով Մոսկվայի, Եվրամիության ու Չինաստանի հովանավորությունը ՀԳՀԾ-ի նկատմամբ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Իրանի հետ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալը մեծ սխալ էր այդ երկրի կողմից»:

Հաղորդագրություն տարածելով, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ դեմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ու որոշումները շրջանցելով Իրանի դեմ կամայական շրջափակումներին:

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել է.«Չնայած ԱՄՆ-ի կողմից շրջափակումների նոր փուլի գործադրմանը, Մոսկվան ճանապարհներ է որոնում՝ Իրանի հետ համագործակցությունը շարունակելու համար.:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ի շրջափակումների պայմաններում իր երկիրը պաշտպանելու է Իրանում աշխատող ռուսական ընկերությունների շահերը:

ՄԱԳԱՏԷ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ասել է.«Չինաստանի ու եվրոպական եռյակի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի համագործակցությամբ, Ռուսաստանը հովանավորում է ՀԳՀԾ-ի համաձայնությունը»:

Նա նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների պատճառով միջազգային շուկայում բարձրացել է նավթի ու պետրոքիմիական արտադրանքների գինը:

Ուլյանովի խոսքով, Սպիտակ Տունը հետևում է բռնատուրք կորզելու, սպառնալիքի ու սարսափ տարածելու քաղաքականությանը: