ՄԱԿ.«Ահաբեկիչները սիրիացի փախստականներին օգտագործում են որպես կենդանի վահան»
https://parstoday.ir/hy/news/world-i100497-ՄԱԿ._Ահաբեկիչները_սիրիացի_փախստականներին_օգտագործում_են_որպես_կենդանի_վահան
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ալ-Ռուքբան ճամբարի բնակիչները դարձել են ահաբեկիչների կենդանի վահանը: Այս կազմակերպությունը պահանջել է ճամբարի բնակիչները վերադառնան իրենց տները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2018 13:33 Asia/Tehran
  • ՄԱԿ.«Ահաբեկիչները սիրիացի փախստականներին  օգտագործում են որպես կենդանի վահան»

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ալ-Ռուքբան ճամբարի բնակիչները դարձել են ահաբեկիչների կենդանի վահանը: Այս կազմակերպությունը պահանջել է ճամբարի բնակիչները վերադառնան իրենց տները:

Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի  (ՄԱՓԳՀ/UNHCR) ղեկավար Ամին Աուադն ընդգծել է.«Ալ-Ռուքբան ճամբարը չի կարող մշտապես ակտիվ լինել և պետք է մի ելք գտնել, որպեսզի այդ ճամբարի բնակիչները կարողանան վերադառնալ իրենց բնակարաններ»:

ՄԱԿ-ի պաշտոնյան տեղեկացրել է այդ ճամբարում թաքնված ահաբեկիչների ու ոճրագործների մասին: Վերջիններս ճամբարի բնակիչներին օգտագործում են  որպես կենդանի վահան: 

Հորդանանը երեկ հայտարարել է, որ Ալ-Ռուքբան ճամբարի տարհանման համար բանակցություններ է վարել Վաշինգտոնի և Մոսկվայի հետ: Ճամբարում գտնվում է  50 հազար սիրիացի փախստական:

Ալ-Ռուքբան ճամբարը գտնվում է Հորդանանի սահմանի մոտ, անապատային մի շրջանում: