Եվրոպան պիտի ավելի ամուր կերպով ընդդիմանա ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i100562-Եվրոպան_պիտի_ավելի_ամուր_կերպով_ընդդիմանա_ԱՄՆ_ին
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն ընդգծելով եվրոպական անկախ բանակ ստեղծելու անհրաժեշտությունը, ԵՄ-ին կոչ արեց առավել ամուր դիրքորոշումներ ընդունել ԱՄՆ-ի քաղաքականությունների դիմաց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2018 08:37 Asia/Tehran
  • Եվրոպան պիտի ավելի ամուր կերպով ընդդիմանա ԱՄՆ-ին

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն ընդգծելով եվրոպական անկախ բանակ ստեղծելու անհրաժեշտությունը, ԵՄ-ին կոչ արեց առավել ամուր դիրքորոշումներ ընդունել ԱՄՆ-ի քաղաքականությունների դիմաց:

Համաձայն գերմանական «Հանոֆերշե Ալգեմայնե Ցայտունգ» օրաթերթի հաղորդման, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անդրեա Նահլեսն ասել է. «Եվրոպան սերտ համագործակցությամբ պիտի ամուր հակակշիռ ստեղծի Դոնալդ Թրամփի նախագահությամբ ԱՄՆ-ի դիմաց»:

Գերմանիայի կառավարության կոալիցիոն կուսակցության առաջնորդն անդրադառնալով եվրոպական անկախ բանակ ստեղծելու գաղափարին ասել է. «Եվրոպայում 28 բանակների, 28 օդային ուժերի և 23 ծովային ուժերի գոյությամբ այս մայրցամաքում ռազմական ոլորտում մեծ բյուջեների հատկացումը զարմանալի չպիտի թվա, քանի որ եվրոպացիները պիտի նոր կոալիցիաներ ստեղծեն»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ անդրադառնալով առանց ԱՄՆ-ին կախվածության Եվրոպայի պաշտպանական ունակությանը կրկին արծարծեց եվրոպական անկախ բանակ ստեղծելու գաղափարը: