Ֆրանսիան ընդգծում է ՀԳՀԾ-ի հանդեպ հավատարմությունը
Նոյեմբեր 12, 2018 04:06 Asia/Tehran
Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարն ընդգծել է ՀԳՀԾ-ի հանդեպ Ֆրանսիայի հավատարմությունը:
Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Նաթալի Լոազոն այդ երկրւ Սենատում հակադարձելով Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին նոր շրջանին, ասել է. «Ֆրանսիական ընկերությունները հարգում են Եվրոպայի օրենքներն ու ստանդարտները, հետևաբար այդ ընկերությունների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդունելի չեն»:
«ԱԷՄԳ-ի բազմաթիվ զեկույցների համաձայն Իրանը շարունակ հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորություններին և այդ պատճառով Ֆրանսիան, նրա եվրոպացի դաշնակիցներն ու նաև Ռուսաստանն ու Չինաստանը շարունակում են հովանավորել այդ համաձայնությունը»,-հավելել է Նաթալի Լոազոն:
Պիտակ