Ռուսաստանը մտահոգություն է հայտնել INF -ի դաշինքի անորոշ ապագայի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i100629-Ռուսաստանը_մտահոգություն_է_հայտնել_inf_ի_դաշինքի_անորոշ_ապագայի_կապակցությամբ
Կրեմլի խոսնակը մտահոգություն է հայտնել միջին և փոքր հեռահարության միջուկային հրթիռների արգելման կոնվենցիայի ապագայի կապակցությամբ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 12, 2018 13:50 Asia/Tehran
  • Ռուսաստանը մտահոգություն է հայտնել INF -ի դաշինքի անորոշ ապագայի կապակցությամբ

Կրեմլի խոսնակը մտահոգություն է հայտնել միջին և փոքր հեռահարության միջուկային հրթիռների արգելման կոնվենցիայի ապագայի կապակցությամբ:

Կիրակի օրը, Ռուսաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում, Դմիտրի Պեսկովն ասել է.«Ռուսաստանն ու եվրոպական եկրները մտահոգված են կարճ և միջին հեռահարության հրթիռների պայմաններ կապակցությամբ, որովհետև INF -ի դաշինքի ապագան անորոշ է: Հետևաբար հարկավոր է բանակցել այդ հարցի շուրջ:

Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև փոխվստահության բացակայության պատճառով չեն կայացել երկու երկրի ղեկավարների հանդիպումները և ոչ մի հստակ համաձայնություն ձեռք չի բերվել  Արգենտինայում կայանալիք 20-ի խմբի նիստի շրջանակում հանդիպում ունենալու կապակցությամբ:

Միջին և փոքր հեռահարության միջուկային հրթիռների արգելման կոնվենցիան ստորագրվել է 1987թ. ԱՄՆ-ի ու ԽՍՀՄժի ժամանակի ղեկավարների կողմից: Այդ դաշինքի համաձայն պիտի ոչնչացվեին 1000-5500 կմ միջին և 500-1000 կմ.կարճ հեռահարության հրթիռները:

ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը 2018թ. հոկտեմբերի 20-ին, Ռուսաստանին մեղադրելով այդ դաշինքի խախտման մեջ, հայտարարել է, որ Վաշինգտոնը հրաժարվում է այդ համաձայնությունից: