Ստոլտենբերգ.«Եվրոպական բանակը չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է.«Համաեվրոպական բանակը երբեք չի կարող փոխարինել Հյուսիսատլանտյան դաշինքին: Մենք պետք է պատկերացնենք եվրոպական պաշտպանության հզորացումը ՆԱՏՕ-ի շրջանակներում». ասել է նա: Այս մասին հաղորդել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը:
Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, Յենս Ստոլտենբերգն ասել է. «ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամ երկրների ռեսուրսների բացակայության, ինչպես նաև նրա աշխարհագրական վիճակի պատճառով, առանձին համաեվրոպական բանակ ստեղծելու նախաձեռնությունը չի կարող ընդլայնվել որպես այս ռազմական դաշինքին փոխարինող տարբերակ»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է.«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների ռազմական կապերը չպետք է դառնան եվրոպական նախագծերի զոհը»:
Նոյեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է համաեվրոպական բանակ ստեղծելու մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորական է համարել Մակրոնի այդ հայտարարությունը և եվրոպացիներին առաջարկել է այդ նախագծերի փոխարեն ՆԱՏՕ-ի բյուջեում իրենց մասնաբաժինը վճարել:
Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ եվրոպացիների այդ մտահղացումը նրանց բնական ցանկությունն է բազմբաբևեռ աշխարհը հզորացնելու համար: