Գերմանիան և Ֆրանսիան համատեղ խորհրդարանական ֆորում կստեղծեն
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիչարդ Ֆերրանդի և Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հանդիպումը: Կողմերը ներկայացրել են 2019 թվականին Համատեղ խորհրդարանական ֆորում ստեղծելու շուրջ ձեռքբերված համաձայնության նախագիծը:
Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, Գերմանիայի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահները 2018 թվականի հունավարին կայացած համատեղ նիստում տեղեկացրին, որ երկրները վճռակամ են Ելիսեյան պայմանագրի 55-ամյակի առիթով համագործակցության նոր դաշինք կնքելու հարցում:
Ելիսեյան պայմանագիրը 1963 թվականին կնքվել է Փարիզի և Բեռլինի միջև:
Գերմանիայի ու Ֆրանսիայի խորհրդարանների նախագահների միջև ձեռքբերված համաձայնության նախագծի համաձայն՝ համատեղ խորհրդարանական ֆորումը կկազմվի Գերմանիայի խորհրդարանի 50 և Ֆրանսիայի խորհրդարանի 50 անդամներից:
Ֆրանսիային և Գերմանիային մտահոգում է Եվրոպայում ձախակողմյանների հզորացումը:Նրանք առավել քան մյուս երկրները փորձում են պահպանել միասնական ու հզոր Եվրոպան և համատեղ խորհրդարանական ֆորում ստեղծելու նախաձեռնությունն ուղղված է այդ նպատակին: