Գերմանիան և Ֆրանսիան համատեղ խորհրդարանական ֆորում կստեղծեն
https://parstoday.ir/hy/news/world-i100710-Գերմանիան_և_Ֆրանսիան_համատեղ_խորհրդարանական_ֆորում_կստեղծեն
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիչարդ Ֆերրանդի և Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հանդիպումը: Կողմերը ներկայացրել են 2019 թվականին Համատեղ խորհրդարանական ֆորում ստեղծելու շուրջ ձեռքբերված համաձայնության նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2018 15:26 Asia/Tehran
  • Գերմանիան և Ֆրանսիան համատեղ խորհրդարանական ֆորում կստեղծեն

Այսօր Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիչարդ Ֆերրանդի և Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հանդիպումը: Կողմերը ներկայացրել են 2019 թվականին Համատեղ խորհրդարանական ֆորում ստեղծելու շուրջ ձեռքբերված համաձայնության նախագիծը:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, Գերմանիայի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահները 2018 թվականի հունավարին կայացած համատեղ նիստում տեղեկացրին, որ երկրները վճռակամ են Ելիսեյան պայմանագրի 55-ամյակի առիթով համագործակցության նոր դաշինք կնքելու հարցում:

Ելիսեյան պայմանագիրը  1963 թվականին կնքվել է Փարիզի և Բեռլինի միջև:

Գերմանիայի ու Ֆրանսիայի խորհրդարանների նախագահների միջև ձեռքբերված համաձայնության նախագծի համաձայն՝ համատեղ խորհրդարանական ֆորումը կկազմվի Գերմանիայի խորհրդարանի 50 և Ֆրանսիայի խորհրդարանի 50 անդամներից:

Ֆրանսիային և Գերմանիային մտահոգում է Եվրոպայում ձախակողմյանների հզորացումը:Նրանք առավել քան մյուս երկրները փորձում են պահպանել միասնական ու հզոր Եվրոպան և համատեղ խորհրդարանական ֆորում ստեղծելու նախաձեռնությունն  ուղղված է  այդ նպատակին: