Դամասկոսը Սիրիան վերականգնելիս կհենվի Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի վրա. Ասադ
https://parstoday.ir/hy/news/world-i10072-Դամասկոսը_Սիրիան_վերականգնելիս_կհենվի_Ռուսաստանի_Իրանի_եւ_Չինաստանի_վրա._Ասադ
Դամասկոսը Սիրիան վերականգնելիս կհենվի Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի վրա, նույնիսկ եթե Արեւմուտքը ցանկանա մասնակցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2016 15:56 Asia/Tehran
  • Դամասկոսը Սիրիան վերականգնելիս կհենվի Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի վրա. Ասադ

Դամասկոսը Սիրիան վերականգնելիս կհենվի Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի վրա, նույնիսկ եթե Արեւմուտքը ցանկանա մասնակցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի ժամանակ:

Գործակալության զրուցակիցը նշել Է, որ Դամասկոսը Ռուսաստանի ընկերություններին լայն ասպարեզ կտրամադրի Սիրիայի վերականգնման ոլորտում:

«Վերականգնման գործընթացն ամեն դեպքում շահավետ կլինի այն ընկերությունների համար, որոնք դրան կմասնակցեն, հատկապես եթե նրանց հաջողվի վարկեր ստանալ այն երկրներից, որոնք նրանց կաջակցեն: Անշուշտ, մենք ակնկալում ենք, որ գործընթացը կհենվի այն երեք հիմնական պետությունների վրա, որոնք Սիրիային պաշտպանեցին այս ճգնաժամի ընթացքում, դրանք են՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը: Բայց ես կարծում եմ, որ շատ երկրներ, որոնք Սիրիայի դեմ են գործել, ես նկատի ունեմ, առաջին հերթին, արեւմտյան երկրները, կփորձեն ուղարկել իրենց ընկերություններն այդ գործընթացին մասնակցելու համար: Սակայն Սիրայում մեզ համար ոչ մի կասկած չկա, որ մենք առաջին հերթին կդիմենք բարեկամ երկրներին»,- հայտարարել Է Ասադը: