ՄԱԿ-ը Սիոնիստական ռեժիմի դեմ 9 բանաձև է ընդունել
https://parstoday.ir/hy/news/world-i100802-ՄԱԿ_ը_Սիոնիստական_ռեժիմի_դեմ_9_բանաձև_է_ընդունել
ՄԱԿ-ի ԳԱ-ն, Սիոնիստական ռեժիմի դեմ 9 բանաձևեր վավերացնելով, իր հակառակությունը հայտնեց այդ ռեժիմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2018 06:49 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Սիոնիստական ռեժիմի դեմ 9 բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի ԳԱ-ն, Սիոնիստական ռեժիմի դեմ 9 բանաձևեր վավերացնելով, իր հակառակությունը հայտնեց այդ ռեժիմին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի ԳԱ-ի չորրորդ կոմիտեն ուրբաթ երեկոյան գումարած նիստում վավերացնելով հիշյալ բանաձևերը, դատապարտեց պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի անօրինական քայլերի, նաև զավթված տարածքներում բնակվող պաղեստինցի քաղաքացիների ու այլ արաբների իրավունքները ոտնահարելու այդ ռեժիմի քայլերի շարունակվելը:

Վավերացված բանաձևերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջվել է «Պաղեստինի համար ՄԱԿ-ի հաշտության կոմիտե»-ի հետ խորհրդակցությամբ, զավթված տարածքներում արաբների հողատարածքների, գույքի և սեփականության իրավունքի պաշտպանության ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

Այս բանաձևերի վավերացումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը դեմ է ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող սիոնիստների քայլերին և պահանջում է վերջ տալ այդ  միահեծանություններին: