Մոգերինին ընդգծել է Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական մեխանիզմն անհապաղ գործադրելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i100889-Մոգերինին_ընդգծել_է_Իրանի_հետ_Եվրոպայի_ֆինանսական_մեխանիզմն_անհապաղ_գործադրելու_անհրաժեշտությունը
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարն Իրանի հետ Եվրամիության ֆինանսական հատուկ մեխանիզմի գործադրման ժամկետի մասին ասել է.«Այս մեխանզիմը պետք է հնարավորինս արագ գործարկել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2018 13:42 Asia/Tehran
  • Մոգերինին ընդգծել է Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական մեխանիզմն անհապաղ գործադրելու  անհրաժեշտությունը

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարն Իրանի հետ Եվրամիության ֆինանսական հատուկ մեխանիզմի գործադրման ժամկետի մասին ասել է.«Այս մեխանզիմը պետք է հնարավորինս արագ գործարկել»:

Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրը Բրյուսելում ԵՄ-ի պաշտոնատարների հետ հանդիպումից հետո ասել է.«Իրանի հետ Եվրամիության ֆինանսական մեխանիզմը պետք է հնարավորինս շուտ գործարկել»:

Մոգերինին նաև վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին միակողմանիորեն խախտելով միջուկային համաձայնագիրը, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու և միջուկային շրջափակումները վերականգնելու մասին:

Թրամփի հակաիրանական շրջափակումների առաջին փուլն իրագործվել է 2018 թվականի օգոստոսի 7-ին, իսկ երկրորդը՝ նոյեմբերի 5-ին:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն արժանացավ աշխարհի, հատկապես միջուկային գործարքը կնքած երկրների քննադատություններին:

Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան և Եվրամիությունը հայտարարել են, որ հավատարիմ են մնալու ՀԳՀԾ-ին և աջակցելու են դրան: