Կրեմլ.«Ամերիկացի սենատորները չպետք է միջամտեն Ինտերպոլի ղեկավարի ընտրության գործընթացին»
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը խստորեն քննադատել է մի խումբ ամերիկացի սենատորների, որոնք Թրամփին կոչ են արել թույլ չտալ, որ ռուս թեկնածուն ընտրվի որպես ոստիկանության միջազգային կազմակերպություն՝ ԻՆՏԵՐՊՈԼ-ի ղեկավար:
«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել է.«Անտարակույս ամերիկացի սենատորների այդ քայլը համարվում է միջամտություն միջազգային կազմակերպության ընտրական գործընթացին»:
Ավելի վաղ, ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական երկու կուսակցությունների մի խումբ պատգամավորներ, մի նամակ հղելով այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին, վերջինիս կոչ են արել կանխել որպես Ինտերպոլի հաջորդ ղեկավար ռուս թեկնածու Ալեքսանդր Պրոկոպչուկի ընտրությունը: