Ֆրանսիան օգնում է ահաբեկիչներին Սիրիայում քիմիական զենք կիրառելու հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i101026-Ֆրանսիան_օգնում_է_ահաբեկիչներին_Սիրիայում_քիմիական_զենք_կիրառելու_հարցում
Հղում անելով իրազեկ աղբյուրների, ռուսական Սպուտնիկ լրատվական գործակալությունը տեղեկացրել է,որ ֆրանսիացի փորձագետները ահաբեկիչներին օգնում են, որպեսզի վերջիններս քիմիական զենք կիրառեն Սիրիայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2018 13:57 Asia/Tehran
  • Ֆրանսիան օգնում է ահաբեկիչներին  Սիրիայում  քիմիական զենք կիրառելու հարցում

Հղում անելով իրազեկ աղբյուրների, ռուսական Սպուտնիկ լրատվական գործակալությունը տեղեկացրել է,որ ֆրանսիացի փորձագետները ահաբեկիչներին օգնում են, որպեսզի վերջիններս քիմիական զենք կիրառեն Սիրիայում:

Հղում անելով Սիրիայի բանակի հրամանատարներին, Սպուտնիկ լրատվական գործակալությունը հինգշաբթի օրը հաղորդել է, որ ֆրանսիացի փորձագետները օգնում են ահաբեկիչներին: Նրանք օպտիմալացնում են այդ խմբի հրթիռները, որպեսզի դրանք քիմիական մարտագլխիկներ կրելու կարողություն ունենան:

Ըստ հաղորդման, այդ ռումբերը հանձնվել են ֆրանսիացի փորձագետներին, որոնք վերջերս ժամանել են Իդլիբ, որպեսզի այդ հրթիռները,որոնց տեսակը անհայտ է, պատրաստեն քիմիական մարտագլխիկներ կրելու համար:

Անկախ կառույցներ մինչ այժմ բազմաթիվ զեկույցներ են հրապարակել Սիրիայում ահաբեկչական խմբավորումների կողմից խաղաղ քաղաքացիների վրա իրականացված քիմիական հարձակումների վերաբերյալ: